News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ մարտի 17-ին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Կաթողիկոսն ընդգծել է, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական եւ ջերմ հարաբերությունների։

Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են, եւ նմանօրինակ այցելություններն առավել կնպաստեն միջպետական կապերի ամրապնդմանը։

Անդրադարձ կատարվելով Իրաքի հայ համայնքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ վերջինս եւս իր կարեւոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։

Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքն ու երախտագիտությունը է հայտնել Իրաքի իշխանություններին հայ համայնքի եւ նրա հոգեւոր կյանքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Երկու ժողովուրդների կապերի սերտացման, ազգերի խաղաղ գոյակցության հարցում Կաթողիկոսը կարեւորել է միջկրոնական երկխոսությունը։ Նա նշել է, որ Հայ Եկեղեցին իր հետեւողական մասնակցությունն է բերում այդ գործընթացում։

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, շնորհակալություն է հայտնել Հայոց Հայրապետին ընդունելության համար, նշել, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու։

Նա ընդգծել է, որ  Իրաքի իշխանությունները գործուն ջանքեր են ներդնում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ կեցությունը, պաշտպանելու նրանց իրավունքները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին եւ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ