News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեոլիթի դարաշրջանում ժամանակակից Լեհաստանի տարածքում հնագույն մարդիկ կարողանում էին մի քանի կենդանատեսակների կաթից պանիր պատրաստել: Այս հմտության ապացույցները հայտնաբերել են Յորքի համալսարանի աշխատակիցները:

Բրիտանացի գիտնականները կիրառել են լիպիդային եւ պրոտեոմային անալիզի տեխնիկան՝ ուսումնասիրելու, թե ինչպես են եվրոպացիների նախնիները ուշ նեոլիթի ժամանակաշրջանում մշակել կաթն ու դրանից ստացվող արտադրանքները: Այս մասին նրանք ներկայացրել են Royal Society Open Science ամսագրի հոդվածում։

Կերամիկական անոթներում հայտնաբերվել են կաթնաշոռի հիմքով, բարձր կոնցենտրացիաներով օրգանական մնացորդներ: Ապացուցված է, որ այն օգտագործվում է պանրի պատրաստման տեխնոլոգիայում: Հումքը ոչ միայն կովի կաթն էր, այլեւ այծի ու ոչխարի կաթը։

Քարե դարում եվրոպացիների մոտ երկար ժամանակ լակտոզայի նկատմամբ անտանելիություն էր նկատվում: Միայն ուշ բրոնզի դարում մարդկանց մոտ արտադրվեց ֆերմենտ, որը կարող էր քայքայել լակտոզան: Դա լակտազան էր։

Այնուամենայնիվ, արդեն նեոլիթի դարում կաթնամթերքը օգտագործվում էր եվրոպական մայրցամաքում։ Օրինակ՝ հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, որոնք հատուկ են կաթնատու ցեղատեսակներին։ Կաթնային լիպիդները հայտնաբերվել են կերամիկական անոթներում: Իսկ այդ վայրերի բնակիչների ատամնաքարը կաթի սպիտակուցներ է պարունակում։

Ստացվում է, որ հին մարդիկ ինտուիտիվ լուծել են լակտոզայի վատ մարսման խնդիրը՝ կաթը վերածելով պանրի կամ նույնիսկ մածունի նման  արտադրանքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ