News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում։

Սարգսյանն ասաց, որ շարունակելու է աշխատել ՔՊ–ի հետ։

Նա հիշեցրեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ–ի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, եւ հույս հայտնեց, որ նա կընտրվի։

«Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն, եւ հնարավորություն կունենանք շարունակել մեր համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որը մենք իրար հետ համատեղ սկսել ենք 2018 թվականից»,- ասաց նա։ 

Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ իրենք չորսուկես տարվա ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ծրագրերի մեծ մասը իրականացրել են։

«Իհարկե, տարբեր խոչընդոտներ են ի հայտ եկել իրականացման փուլում, բայց ակնհայտ է, որ կան փոփոխություններ եւ այդ փոփոխությունները օր օրի ավելի տեսանելի են լինելու։ Սկսած տրանսպորտի, կանաչապատման, սոցիալական, իրավական, քաղաքաշինական ոլորտներում։ Այո, կան բացթողումներ, բայց ես ուրախ եմ նրանով, որ եթե համեմատում ենք 2018 թվականից հետո, ապա արդեն քաղաքացիների ակնկալիքները քաղաքային իշխանություններից այլ հարցադրումների ներքո են արվում, ինչը գոհացուցիչ է։ Երեւանցիները պետք է լինեն նույն պահանջատիրությամբ, որ կարողանանք այն ծրագրերը, որ ունենք, իրականացնենք: Իհարկե, քաղաքը բավական բարդ տնտեսություն ունի եւ շատ զգայուն է: Ես ուզում եմ, որ այն համակարգը, որ ստեղծել ենք այս տարիների ընթացքում, շարունակվի: Յուրաքանչյուրս մեր տեղում՝ անկախ նրանից՝ ունենք նեղացվածություն, դժգոհության առիթներ, հիշենք, որ 2020-ին ունեցանք պատերազմ ու զոհեր: Երբ տղաները գնում էին կռվելու, ոչ ոք չէր փնթփնթում, չէր ասում, թե ինչ դժվարություններ կան: 

Ընդհանուր առմամբ, մենք բարդ ժամանակներում ենք ապրում եւ իրավունք չունենք մեր ներսում ունենալ պառակտումներ, եւ դրանց հաշվին ունենանք անկայունություններ: Մեզ պետք է համատեղ աշխատանք, անկախ՝ որ պաշտոնում կլինենք:

Ցավալի է, որ վերջին  ժամանակաշրջանում դարձել ենք անհանդուրժող իրար նկատմամբ, չճանաչելով մարդկանց սկսում ենք վարկաբեկել, տարբեր անուններ դնել: Կարծում եմ՝ խոսքի արժեքն է փոխվել, խոսելուց առաջ շատ հաճախ չենք մտածում: Այդ արժեքները պետք է վերականգնենք: Պետությունը բացի սահմաններից, նաեւ ապրող մարդիկ ենք, եւ մենք պետք է ինստիտուտներ կառուցենք, որոնք մարդկանցից կախված չլինեն եւ համակարգերն աշխատեն:

Ես իմ աշխատանքում, սկսած 2018-ից, առաջնորդվել եմ այդ սկզբունքով, որ անձնակենտրոն համակարգեր չունենանք»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ ունենք ծրագրեր, որոնք պետք է շարունակել, որպեսզի կարողանան քաղաքացիների կյանքն ու միջավայրը բրելավել. «Ունենանք օրինակելի մայրաքաղաք: Ես վստահ եմ, որ յն զարգացման տեմպը, որ ունենք, մի քանի տարի հետո հնարավորություն կունենանք այլ քաղաքներին Հայաստանից դուրս, օրինակ լինել, կիսել մեր փորձը նրանց հետ: Իմ համոզմունքն է, որ 2023-ի ավարտից հետո համայքնն արդեն հնարավորություն կունեն իրականացնել ավելի մեծ ենթակառուցվածքային ծրագրեր, քանի որ ըստ էության, այն խնդիրները, որ ընթացիկ կային, հիմնականում հաղթահարել ենք, կամ մոտ ժամանակներս կհաղթահարենք:

Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Երեւանի քաղաքապետ, ծառայել Երեւանին, սիրել Երեւանը եւ կարծում եմ՝ յուրաքանչյուրս կարող ենք իրոք սիրել Երեւանը, եւ մեր վարքով, մեր մտքով, մեր պարտաճանաչ աշխատանքով կարող ենք ավելի լավը դարձնել»,-ասաց քաղաքապետը:

Նա ընդգծեց, որ այս ծառայությունից հետո պատրաստվում է իր գիտելիքների, հմտությունների, կարողությունների շրջանակում եւս ծառայել Հայաստանին. «Շնորհակալություն բոլորիդ, շնորհայալություն ձեր կատարած շխատանքի համար, ներողություն այն մարդկանցից, որոնք միգուցե նեղացվածություն ունեն ինձնից, բայց ես անձնական տիրույթում ոչ մեկից ոչ նեղացվածություն ունեմ, ոչ տրամադրվածություն: Այլ պարզապես ուզում եմ, որ թիմային աշխատանքով առաջ գնայինք եւ միգուցե այդ աշխատանքի ընթացքում եղել են տարբեր ընկալումներ աշխատանքների կամ ձեւի, բովանդակության: 24 ժամ ես հասանելի եմ բոլորիդ համար ցանկացած պահի աջակցելու որեւէ խնդրի լուծմանը Երեւան քաղաքում:

Շնորհակալություն»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ամբողջ աշխատակազմի, վարչկան շրջանների ղեկավարների, աշխտակազմերի անունից, նաեւ երեւանցիների անունից շնորհակալություն հայտնեց Հրաչյա Սարգսյանին. «Մենք իրր հետ աշխատել ենք 2018-ից սկսած եւ դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ համակարգային լուծումների պատկերացումները շատ ընդհանրական են եղել շատ խնդիրների վերբերյալ: Մենք բոլորս մեր ուրույն ձեւով ենք պատկերացնում քաղաքի լուծումները, այդ քաղաքը շենացնելը ամեն մեկս մեր քարն ենք դնում: Ձեր դրած քարերը, վստահ եմ՝ ամուր են եւ մնալու են, չնայած կարճ ժամանակ եք եղել քաղաքապետ: Դուք լինելու եք հիշված»,-ասաց Ավինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ