News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ օգնելու խաղաղության հասնել Ուկրաինայի հակամարտությունում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ «Իրանը միշտ աջակցել է խաղաղությանը, ոչ թե պատերազմին»։

Նա նաեւ Արևմուտքին կոչ է արել ստիպել Կիեւին դադարեցնել «անհիմն մեղադրանքներ» ներկայացնել Թեհրանի հասցեին եւ «պաշտոնական բանակցություններ» սկսել։

«Արեւմուտքը Իրանի հասցեին իր անհիմն մեղադրանքները կրկնելու փոխարեն, պետք է Ուկրաինային կոչ անի երկու երկրների քաղաքական եւ ռազմական պատվիրակությունների պաշտոնական հանդիպմանը ներկայացնել իր ապացույցները», - ասել է Իրանի արտգործնախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իբր իրանական անօդաչուների օգտագործման մասին Կիեւի մեղադրանքները։

Իր հերթին Բորելը նշել է, որ բարձր է գնահատում Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված Իրանի ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ղրիմում ռուսաստանյան ռազմական օդանավակայանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել
Ջանկոյ-Թեոդոսիա ավտոճանապարհի Ջանկոյին հարող հատվածը ժամանակավորապես փակ է երթևեկության համար, կազմակերպվել է շրջանցիկ ճանապարհ
Ռուսաստանը հրթիռներ է արձակել Չեռնիգովի ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ
Չեռնիգովի շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը տեղի բնակիչներին արյուն հանձնելու կոչ է արել
Ամենաշատ