News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր առիթներով տիրաժավորված Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հետ կապված նոր զարգացումներ են տեղի ունենում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը երկու տարի անց փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով)։ Մեզ հետ զրույցում իրավաբանական համայնքում բավական մեծ հեղինակություն ունեցողներից մեկը նշել է, որ եզրակացությունը եղել է սպասվածից չափազանց կոշտ։ Թերթին հայտնի է դարձել, որ հանձնաժողովը հիմնականում շեշտել է նոր Սահմանադրության մեջ ակնհայտ ավտորիտարիզմի տարրեր պարունակելու փաստը, ընդգծվել են խորհրդարանական կառավարման համակարգում ընդունված չափորոշիչների լրջագույն խախտումներ (հատկապես անվտանգային հարցերում վարչապետի լիազորությունների հետ կապված)։

Անուղղակի նաև ակնարկել են, որ նման որակի Սահմանադրական փաթեթով հանրաքվեի գնալը բացահայտ հակաժողովրդավարական գործընթաց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ