News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պարենի անբավարարությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրին (ՀՊԾ) ստիպել է մարտին կրճատել Աֆղանստանի չորս միլիոն բնակչության համար կենսականորեն անհրաժեշտ օգնությունը։ Այս մասին նշվել է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարությունում։

 ՀՊԿ-ն միջազգային հանրությանը կոչ է արել շտապ միջոցներ հատկացնել երկրին՝ հումանիտար գործողությունների ֆինանսավորման համար։ Հակառակ դեպքում աղետալի սովը կարող է լայնորեն տարածվել ողջ Աֆղանստանում։

Տեղեկացվել է, որ անբավարար ֆինանսավորման պատճառով մոտ չորս մլն աֆղանստանցի մարտին կստանա գոյատեւման համար անհրաժեշտ օգնության միայն կեսը։

ՀՊԾ-ի ներկայացուցիչների խոսքով՝ պարենի պաշարները կսպառվեն մինչեւ մայիսի հաջորդ բերքահավաքը։

Ֆինանսավորումը կրճատվում է այն ժամանակ, երբ աֆղանստանցիները տառապում են նաեւ այս տարվա երկարատեւ ձմռան պատճառով։ Ցածր ջերմաստիճանները, տնտեսական դժվարությունների հետ միասին, միլիոնավոր մարդկանց հուսահատության են հասցրել։

ՀՊԾ-ին շտապ անհրաժեշտ է 93 մլն դոլար ապրիլին 13 մլն մարդու օգնելու, եւ 800 մլն դոլար՝ հաջորդ վեց ամիսների համար։

2022թ. օգոստոսից տասը աֆղանստանյան ընտանիքներից ինը չի կարող իրեն թույլ տալ գնել բավականաչափ քանակությամբ մթերք. սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է։ Երկրի 6 մլն բնակիչներ «քաղցից մեկ քայլ են հեռու», նախազգուշացնում են ՀՊԾ-ում։ 2023. Հումանիտար օգնության կարիք ունի բնակչության մեկ երրորդը՝ ավելի քան 28 մլն մարդ, ինչը գրեթե եռակի բարձր է, քան 2021թ.։

Շռայլ ֆինանսավորման շնորհիվ 2022թ. ՀՊԾ-ն զգալիորեն ավելացրել էր Աֆղանստանին օգնության ծավալը։ Գործակալությունն աջակցել է 23 մլն մարդու՝ բաշխելով ավելի քան մեկ միլիոն տոննա մթերք եւ 326 մլն կանխիկ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ