News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծովակալ Վլադիմիր Չեռնավինը՝ Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատարը, մահացել է 95 տարեկան հասակում, «Ինտերֆաքսին» շաբաթ օրը տեղեկացրել է  ՌԴ Զորահրամանատարների ակումբի աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Դերյաբինը։

«Վլադիմիր Չեռնավինը մահացել է Մոսկվայում։ Ապրիլի 22-ին նա կդառնար 95 տարեկան»,- ասել է Դերյաբինը։

ՌԴ Զորահրամանատարների ակումբի անունից նա խոր ցավակցություններ է հայտնել հանգուցյալի հարազատներին եւ մերձավորներին։

Չեռնավինը ծնվել է 1928թ. ապրիլի 22-ին Նիկոլայեւ քաղաքում (Ուկր. ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Խորհրդային Միության հերոս է (1981թ.), ծովակալ (1983թ.)։ ԽՍՀՄ ռամածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատարն էր, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար (1985-1992թթ.)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ