News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում այսօր նամակ-գրությամբ դիմել է ԱԺ  ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին: Այսմասին հայտնում է Aravot.am-ը:

Aravot.am-ի տեղեկություններով, շարժման ներկայացուցիչներն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել են՝ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի, 145 հոդվածի 5․1 կետի համաձայն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։

«Եթե քննարկվում են այլ թեկնածուներ, խնդրում ենք հաշվի առնել նաև մեր առաջարկությունը»,- ասված է նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ