News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

NEWS.am-ը Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: 

Բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ Կիրակոսյանը երբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, սատուրացիան ցածր է եղել: Մի քանի հետազոտություն անցնելուց հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այս պահին էլ շարունակում է այնտեղ մնալ:

Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ