News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անասնաբույժները պայքարում են սպիտակ վագրիկի կյանքի համար, որին գտել են աղբարկղում, տեղեկացրել է Reuters-ը։

3 ամսական վագրիկը հայտնաբերվել է Ատտիկայի (Աթենք) կենդանաբանական այգու մեքենաների կայանատեղիում։

«Աշխատակիցներից մեկը, որն զբաղվում է առավոտյան աղբահանությամբ, ինձ տեղեկացրեց, որ կենդանաբանական այգու մոտ, ավտոկայանատեղիի աղբարկղերից մեկում մի մեծ սպիտակ կատու է ընկած, եւ մի քիչ զարմացել էր, երբ հարցրել էի, թե՝ ինչ նկատի ունեք։ Իսկ նա ինձ ասաց. դե արի ու տես, եւ ես գնացի այնտեղ ու, ի մեծ զարմանս ինձ, տեսա, որ այդ մեծ սպիտակ կատուն վագրիկ էր։ Նա վատ վիճակում էր, կեղտոտ, մի քիչ վախեցած, նիհար ու ջրազրկված»,- պատմել է կենդանաբանական այգու հիմնադիր Ժան-Ժակ Լեսյուերը։

Ենթադրվում է, որ վագրիկը դարձել է վայրի կենդանիների անօրինական վաճառքի զոհ։

Եթե վագրիկը ողջ մնա, նրան կտեղափոխեն արգելոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ