
Ֆրանսիայում TotalEnergies ընկերության նավթավերամշակման գործարանների եւ պահեստների օպերատիվ անձնակազմի 37 տոկոսը շաբաթ առավոտյան գործադուլ է հայտարարել կառավարության՝ կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու որոշման ֆոնին, տեղեկացրել է Reuters-ը։
Վառելիքի մատակարարումները հաջորդ շաբաթ կարող են նորից սպառնալիքի տակ հայտնվել՝ նավթավերամշակման գործարաններում 10-օրյա գործադուլը երկարացնելու արհմիությունների կոչերից հետո։
Երկրի հարավ-արեւելքում Feyzin ընկերության նավթավերամշակման գործարանում աշխատանքը գրեթե նորմալ էր ընթանում, բայց վառելիքի մատակարարումները չեն կարողացել դուրս գալ Ֆրանսիայի հարավում գտնվող La Mede ընկերության բիովերամշակման գործարանից, շաբաթ տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը։
Donges նավթավերամշակման գործարանն արեւմուտքում անջատվել է ցանցից էլեկտրական տրանսֆորմատորի տեխնիկական խնդրի պատճառով, ասել է նա։
Երկրի հյուսիսում՝ Նորմանդիայի ձեռնարկությունում աշխատանքը նորմալ է ընթացել։