News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ շաբաթ օրն իր բանակցությունները թուրք գործընկերոջ՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ եղել են «անկեղծ, խոր եւ թափանցիկ», քանի որ երկու երկրները ջանում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները լրիվ ծավալով։

Կահիրեում հանդես գալով Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Շուքրին ասել է, որ իրենք քննարկել են դեսպանների վերականգնման հնարավորությունը։

«Մենք հարմար ժամանակ կսկսենք (դեսպանների վերականգնման) բանակցությունները՝ կախված դրական արդյունքներից»,- ավելացրել է Շուքրին։

Թուրքիայի եւ Եգիպտոսի հարաբերությունները վատացել են 2013թ., իշխանությունից նախագահ Մուհամեդ Մուրսիի հեռանալուց հետո, որը «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության անդամ էր։

Մուրսին մահացել է հենց դատավարությունում, լրտեսության մասին գործով լսումների ժամանակ։ Թուրքիան այն ժամանակ հայտարարել էր, որ նրան սպանել են։

Եգիպտոսը հետ էր կանչել իր դեսպանին Թուրքիայից՝ իր հերթին թուրք դեսպանին հայտարարելով պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ