News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Արդար Հայաստան» կուսակցութունը դեռ մեկ ամիս առաջ է հայտարարել, որ մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը:

«Բայց դեռեւս ձեւաչափի, թեկնածուի, առանձին կամ դաշինքով մասնակցելու վերաբերյալ որոշում չկա, սակայն այո, «Արդար Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին»,- ասաց նա:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախօրեին հրաժարական է ներկայացրել, նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ