News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը նախատեսում է շուտով Սանկտ Պետերբուրգ եւ Կազան ուղիղ չվերթներ բացել, ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է Իրանի տուրիզմի, մշակութային ժառանգության եւ արհեստների փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆիանը։

«Մենք այժմ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ 11 ավիաչվերթ ունենք։ Շուտով կլինեն (Իրանից) Սանկտ Պետերբուրգ եւ Կազան չվերթներ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ավիաչվերթների քանակի ավելացում։

Շալբաֆիանը խորհուրդ է տվել ռուսաստանցիներին հնարավորության դեպքում այցելել Իրանի քաղաքներ, քանի որ դրանցից յուրաքանչյուրում կան հետաքրքիր եւ տեսարժան վայրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ