News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մարտի 10-ի երեկոյան Վաղարշապատի բաժնի եւ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները Գայ գյուղի  շուկայում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի։

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ ու կաթուցիչ։

Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերվածը երիտասարդը ձեռք էր բերել համագյուղացուց։ Ժամեր անց Գայ գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվել եւ, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին ։ Նախնական տվյալներով՝  նա մեկ տասնյակից ավելի անձանց մարիխուանա էր իրացրել։  46-ամյա տղամարդը կալանավորվել է։

Տպել
Ամենաշատ