News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ցանկանում է գնել 82 հատ Airbus H-145M քաղաքացիական ուղղաթիռներ եւ դրանց մի մասը վերածել մարտական ուղղաթիռների՝ Tiger մարտական ուղղաթիռների լրակազմը փոխարինելու համար, տեղեկացրել է Business Insider-ը՝ հղում կատարելով Գերմանիայի ԶՈւ-ի փաստաթղթերին, որոնք հայտնվել են պարբերականի տրամադրության տակ։

Գերմանիան անցած տարի Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո փոխել է իր պաշտպանական քաղաքականությունը՝ 100 մլրդ եվրո հատկացնելով Բունդեսվերի՝ Գերմանիայի Զինված ուժերի արդիականացմանը։

Բեռլինը, որը չի ցանկացել գնել Airbus ընկերության Tiger արդիականացված հարվածային ուղղաթիռը շահագործման խնդիրների պատճառով, ցանկանում է ձեռք բերել 82 ուղղաթիռ՝ 3,05 մլրդ եվրո (3,3 մլրդ դոլար) արժողությամբ, եւ  դրանցից 24-ը զինել հակատանկային հրթիռներով, տեղեկացրել է գերմանական լրատվական պարբերականը։

H-145M ուղղաթիռները հավանության են արժանացել ռազմական օգտագործման համար, բայց նախատեսված չեն մարտական գործողությունների նպատակով, եւ Բունդեսվերը մտավախություններ ունի այդ մեքենաների մարտունակության եւ անձնակազմի պաշտպանության հետ կապված, որոնք նախարարությունը մինչ այժմ անտեսում էր, նշվել է հաղորդագրությունում։

Բունդեսվերը նախատեսվող ձեռքբերումը համարում է «զուտ քաղաքական լուծում, որն անտեսում է օպերատիվ պահանջմունքները», տեղեկացրել է Business Insider-ը՝ հղում կատարելով Գերմանիայի Զինված ուժերի տեխնիկական ծառայության՝ պաշտպանության նախարարություն ուղարկած նամակին ինքնաթիռների եւ ավիացիոն սարքավորումների (WTD 61) վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ