News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իրեն կձերբակալեն, քանի որ Նյու Յորքի դատախազը մեղադրանք է նախապատրաստում մի գործով, որում կանայք պնդում են, որ սեռական կապերի մեջ են եղել իր հետ:

Շաբաթ օրը Truth սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Թրամփն ասել է, որ Մանհեթենի շրջանային դատախազության «ապօրինի արտահոսքերը» ցույց են տալիս, որ «վաղուց առաջատար հանրապետական թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը կձերբակալվի երեքշաբթի օրը»։

Այդ կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին բողոքի ցույցեր կազմակերպել։

Նա նաև կրկնել է իր վաղեմի պնդումն այն մասին, որ 2020 թվականի նախագահական ընտրությունները, որոնցում ինքը պարտվել է դեմոկրատ Ջո Բայդենին, «գողացվել են», և հորդորել է իր կողմնակիցներին «բողոքել, հետ վերադարձնել մեր պետությունը»։

Նյու Յորքի իրավապահ մարմինների աշխատակիցները պատրաստվում են նրան, որ Թրամփին կարող է մեղադրանք առաջադրվել, հայտնում է PA Media-ն։

Գործով երդվյալ ատենակալների գաղտնի աշխատանքի համար ոչ մի ժամանակացույց հրապարակայնորեն չի հայտարարվել, ներառյալ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հնարավոր քվեարկությունը:

76-ամյա Թրամփի նկատմամբ մեղադրանք առաջադրելը արտառոց իրադարձություն կլիներ նրա բիզնեսի, քաղաքական և անձնական գործերի շուրջ տարիներ շարունակ հետաքննությունից հետո։

Մանհեթենի դատարանը լսում է վկաներին, այդ թվում՝ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենին, որը պնդում է, որ 2016 թվականին ինքը վճարումներ է կազմակերպել երկու կանանց համար, որպեսզի ստիպի նրանց լռել սեքսուալ կապերի մասին, որոնք կանանց պնդմամբ, եղել են Թրամփի հետ տասը տարի առաջ:

ԱՄՆ նախկին նախագահը հերքում է, որ նման հանդիպումներ են եղել, պնդում է, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել, և հետաքննությունն անվանում է «վհուկների որս» դեմոկրատ դատախազի կողմից, որը փորձում է տապալել հանրապետականի 2024 թվականի նախագահական արշավը:

Քոհենն ասել է, որ Թրամփի ցուցումով ինքը 280 000 դոլար ընդհանուր գումարով վճարումներ է կազմակերպել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին և Playboy-ի մոդել Կառեն Մակդուգալին։

Փաստաբանի խոսքով, այս վճարումները պետք է գնեին նրանց լռությունը Թրամփի մասին, որն այդ ժամանակ իր առաջին նախագահական արշավի մեջ էր:

Քոհենը և դաշնային դատախազները հայտնել են, որ ընկերությունը նրան 420 000 դոլար է վճարել Դենիելսին տրված 130 000 դոլարը փոխհատուցելու համար, ինչպես նաև բոնուսներ և այլ ենթադրյալ ծախսեր:

Ընկերությունը այդ վճարումները ձեւակերպել է որպես դատական ծախսեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ