News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ։

NEWS.am-ը տեղեկացավ Փրկարար ծառայությունից, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17:09-ին:

Խոշոր հրդեհ Վանաձոր քաղաքի փրփրապլաստի արտադրամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» աստիճան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ