News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Թուրքիային վրդովեցրել է Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի զեկույցում մեկ նախադասությամբ Հայոց ցեղասպանության հիշատակումը։

Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը մեկնաբանել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակումը։

«Այդ տեսակետները անհամատեղելի են պատմական փաստերի եւ միջազգային-իրավական նորմերի հետ: Դրանք մեզ համար վավերական չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը` չնայած աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում սարսափելի հանցագործության բազմաթիվ վկայություններին:

«Երեւում է, որ Եվրախորհրդարանը 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» իր սովորական զեկույցում պնդում է մեր երկրի եւ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքները»,- շարունակել է նա։

«Պատմական փաստերի եւ միջազգային իրավունքի հետ անհամատեղելի այս տեսակետները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն, այլ ոչ թե կրկնել այսպիսի միակողմանի եւ անհիմն հայտարարությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ Եվրախորհրդարանի https://www.europarl.europa.eu/factsheets/en/sheet/172/three-eastern-partnership-neighbors-in-the-south-caucasus «Արեւելյան գործընկերություն երեք հարեւաններ Հարավային Կովկասում»զեկույցում խոսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միջազգային կառույցի հարաբերությունների մասին։

«2022 թվականի մարտին ընդունված բանաձեւում խորհրդարանը «վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու եւ ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»։ Հայաստանում իրավիճակին հետեւող Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները մի շարք հայտարարություններ են արել հակամարտության վերաբերյալ՝ պնդելով համապարփակ բանակցային կարգավորման անհրաժեշտությունը եւ մտահոգություն հայտնելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանային միջադեպերն ու հարձակումները, հայ գերիները, ականները, սադրիչ հռետորաբանությունը, մարդասիրական հասանելիությունը եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը։ 2015 թվականին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել»,- նշվում է զեկույցի հատվածներից մեկում, որտեղ բերվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հղումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի թույլ չտալու եւս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ. Վոքիեին
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել խաչքարերին եւ գերեզմաններին...
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ...
Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ
Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը...
Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ. Արման Թաթոյան
Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական…
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի…
Թուրքիայի դեսպանը պահանջել է Հայֆայում Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել
Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի նամակը հասցեագրված է եղել Իսրայելի մշակույթի․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ