News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների հետմահու պարգեւատրման արարողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա հայտնել է, որ արարողությանը ներկա էր Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի զինվորականներ, մարզի համայնքների եւ վարչական տարածքների ղեկավարներ, զոհվածների հարազատներ:

Հայրենիքին մատուցած ծառայության համար Գեղարքունիքի մարզից տարբեր աստիճանի մեդալներով հետմահու պարգեւատրված հերոս զինծառայողներն են․

Ավագ լեյտենանտ Գնել Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ախպրաձոր

Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Մեծ Մասրիկ

Ենթասպա Արման Գրիգորյան- «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Մարտունի

Շարքային Գարիկ Թադեւոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովինար

Շարքային Ալիսա Մելքոնյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Զոլաքար

Շարքային Գեւորգ Ստամբուլցյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք

Շարքային Սահակ Գաբրիելյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք

Ավագ լեյտենանտ Վեմիր Հարությունյան - Մարտական 2-րդ աստճանի շքանշան, գ․ Ակունք

Լեյտենանտ Լյովա Սահակյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ

Լեյտենանտ Գարիկ Բադեյան – Արիության մեդալ, ք․Վարդենիս

Շարքային Տիգրան Հովակիմյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Սերժանտ Շահեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք

Շարքային Սաղաթել Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Կարճաղբյուր

Սերժանտ Հայկ Մուրադյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ

Սերժանտ Իրինա Գասպարյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․Վարդենիս

Սերժանտ Արայիկ Հովհաննիսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք

Շարքային Վարազդատ Վարդանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք

Սերժանտ Արմեն Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ

Շարքային Արմեն Մխեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լուսակունք

Սերժանտ Լեւոն Հարությունյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար երկրորդ աստիճան» մեդալ, գ․ Փոքր Մասրիկ

Կրտսեր սերժանտ Վարդան Զիրոյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Շարքային Վաղարշակ Սարմոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Շատջրեք

Կրտսեր սերժանտ Արա Հովհաննիսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ

Շարքային Վահան Հակոբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արեգունի

Կրտսեր սերժանտ Կամո Պողոսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․ Վարդենիս

Սերժանտ Լեւոն Նավասարդով - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք

Սերժանտ Արմեն Աբրահամյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Մարտունի

Շարքային Արսեն Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Շարքային Մխիթար Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արծվանիստ

Շարքային Արմեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Այգուտ

Շարքային Մխիթար Մարտիրոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Շարքային Գրիգոր Գեւորգյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Խաչաղբյուր

Շարքային Արամ Մնացականյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վաղաշեն

Կրտսեր սերժանտ Գուրգեն Զաքարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վարդենիկ

Շարքային Արթուր Մարգարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լիճք

Շարքային Կարեն Գրեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Գեղհովիտ

Կրտսեր սերժանտ Ազատ Զոհրաբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ձորագյուղ

Ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Կրտսեր սերժանտ Ադամ Կիրակոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Աղբերք

Կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Զոլաքար

Շարքային Արտյոմ Մինասյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Սերժանտ Մանուկ Կարապետյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Ավագ սերժանտ Վիլգեն Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Փոքր Մասրիկ

Աշխարհազորային Արմեն Ասլանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արփունք

Աշխարհազորային Քաջիկ Բարեյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ

Տպել
Ամենաշատ