News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները Զատկի տոների ընթացքում 10 օր աշխատանքի չեն գնա եւ այս ընթացքում գործադուլ կանեն, հայտնում է The Associated Press-ը։

Unite արհմիությունը հայտնել է, որ անվտանգության ավելի քան 1400 աշխատակիցներ, որոնք աշխատում են «Հիթրոու» օդանավակայանում՝ Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայաններից մեկում, գործադուլ են անելու մարտի 31-ից մինչեւ Զատիկը՝ ապրիլի 9-ը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Unite-ի ներկայացուցիների խոսքով՝ գործադուլավորների թվում են օդանավակայանի 5-րդ տերմինալի անվտանգության աշխատակիցները, որն օգտագործվում է բացառապես British Airways-ի կողմից, եւ նրանք, ովքեր պատասխանատու են օդանավակայան մտնող բոլոր բեռների ստուգման համար:

Գործադուլը կհամընկնի Զատկի դպրոցական երկշաբաթյա արձակուրդների հետ, որոնք Մեծ Բրիտանիայում շատերի համար ավանդաբար պիկային ժամանակաշրջան են:

Արհմիությունը հայտարարել է, որ աշխատողները ստիպված են գործել այս կերպ, քանի որ նրանք չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել, իսկ կյանքի ծախսերի ճգնաժամը շարունակում է ազդել միլիոնավոր բրիտանացիների վրա: «Հիթրոուն» առաջարկել է 10%-ով բարձրացնել աշխատավարձերը, սակայն արհմիությունը հայտարարել է, որ դա բավարար չէ սրընթաց աճող ինֆլյացիայի եւ տարիներ շարունակ աշխատավարձերի սառեցումից հետո:

Մեծ Բրիտանիայում ինֆլյացիան անցյալ տարի կտրուկ աճել է՝ հոկտեմբերին կազմելով 11,1%, թեեւ հունվարին այն նվազել է մինչեւ 10,1%: Սա դեռեւս ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում, ինչը կտրուկ փոփոխություն է մի քանի տարվա 2 տոկոս ինֆլյացիայից հետո։

Իր հերթին, «Հիթրոու» օդանավակայանը հայտնել է, որ ունի արտակարգ իրավիճակների պլաններ՝ օդանավակայանը բաց պաելու եւ շահագործելու համար:

«Մարդկանց աշխատանքով վաստակած արձակուրդները գործադուլով խափանելու սպառնալիքը չի բարելավի իրավիճակը»,- ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ:

Տասնյակ հազարավոր ուսուցիչներ, բժիշկներ, բուժաշխատողներ, գնացքների եւ ավտոբուսների վարորդներ, ինչպես նաեւ պետական ծառայողներ վերջին ամիսներին զանգվածային գործադուլներ են կազմակերպել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Արմիության առաջնորդները, որոնք ներկայացնում են բուժքույրերին ու շտապօգնության բրիգադներին, աշխատավարձի մասին համաձայնություն են ձեռք բերել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ, ինչը հույս է արթնացրել, որ կդադարեցվեն պետականորեն ֆինանսավորվող հիվանդանոցների աշխատանքի խափանումները, սակայն շատ այլ ոլորտներ դեռ իշխանությունների հետ աշխատավարձի շուրջ դժվար վեճերի մեջ են:

Շաբաթ օրը երկաթգծի հազարավոր աշխատողներ գործադուլների երթական փուլն են անցկացրել, ինչը կաթվածահար է արել Մեծ Բրիտանիայի բոլոր գնացքների մոտ կեսը:

Բրիտանացիները անցած ամառվանից տանում են գնացքների օրերով անջատումները, քանի որ տրանսպորտային արհմիությունների վեճը կառավարության հետ ձգձգվում է: Նոր գործադուլներ են նախատեսված մարտի 30-ին եւ ապրիլի 1-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ