News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

82-ամյա Լինդա Սինրոդը՝ Վիրջինիա նահանգի Լորթոն քաղաքից, Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ աշխարհի ամենատարեց հոկեյիստն է:

Սինրոդը գեղասահքով է զբաղվել նախքան հոկեյով զբաղվելը 35 տարեկանում, երբ ընկերուհին հարցրել է նրան, թե ցանկանում է արդյոք փորձել սպորտի այդ տեսակը սառած լճակ այցելելիս:

Սինրոդին այնքան է դուր եկել հոկեյը, որ նա հիմնել է կանանց հոկեյի առաջին թիմը Վաշինգտոնի տարածքում։

Սինրոդը խաղացել է 10 տարի, այնուհետեւ հեռացել է թիմից ավելի քան տասը տարով, մինչ վերամիավորվել է իր նախկին թիմակիցների հետ:

«Թոշակի անցնելուց հետո ես իմացա, թե ինչով են զբաղվում իմ նախկին թիմակիցները, եւ հայտնաբերեցի, որ նրանցից մեկը մարզում է Prince William Wildcats թիմին, ուստի 67 տարեկանում ես որոշեցի միանալ նրանց»,- պատմել է նա:

75 տարեկանում Սինրոդի թիմակիցները խնդրել են նրան հեռանալ թիմից, քանի որ նա դժվարացել է հասնել իրենց հետեւից: Նա չի ցանկացել հրաժարվել հոկեյից, ուստի սկսել է խաղալ կանանց լիգայում, որը թիմեր է ընտրել տարին երկու անգամ:

«Ես միշտ եղել եմ ամենատարեց խաղացողը, ուստի միշտ մտածել եմ, թե քանի տարեկան է ամենատարեց հոկեյիստուհին, եւ ի վերջո, երբ ես դարձա 80 տարեկան, նայեցի Գինեսի ռեկորդների գիրքը, որպեսզի պարզեմ, թե քանի տարեկան է ամենատարեցը»,- նշել է Սինրոդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ