News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին մասնակցել է «Capital Markets Armenia» կոնֆերանսին, որը նվիրված էր Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը։ Միջոցառմանը նախարարը ելույթով հանդես է եկել «Հայաստանի ֆոնդային շուկա․ ենթակառուցվածքն ու զարգացման հեռանկարները» քննարկմանը։ Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:
 
«Տնտեսության ոլորտում մենք թիրախավորել ենք երկու կարևոր խնդրի լուծում՝ վերափոխել տնտեսության կառուցվածքը, որպեսզի աճը հնարավոր լինի ապահովել ոչ թե սպառման, այլ ներդրումների միջոցով, ինչպես նաև քայլեր ձեռնարկել աշխատանքի արտադրողականության և Հայաստանում գործող ընկերությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- նշել է նախարարը։
 
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական խնդիրներին, ներդրումային նոր հոսքերի ներգրավմանը, ֆոնդային շուկաների մասնակիցների և ենթակառուցվածքների համար ՏՏ լուծումներին, արժեթղթերի շուկայում ներդրումային գաղափարներին, կրիպտոնախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ