News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 12:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի պատճառով էլ երթևեկելի երկու գոտիները փակվել են։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ բեռնատարն ուղղելու և երթևեկությունը վերականգնելու համար պարեկների խնդրանքով օգնության է հասել տրակտորիստը, սակայն դա էլ չի օգնել, քանի որ պարզվել է որ վարորդի մոտ անհրաժեշտ գործիքներ չկան։ Պարեկներն իրենց գործիքներով են կարողացել վարորդի հետ անհրաժեշտ գործողություններն անել, որից հետո մեծ դժվարությամբ մեքենան դուրս է բերվել երթևեկելի գոտի։

Աղբյուրի տեղեկություններով MAN բեռնատարի վարորդը եղել է Արմեն Վարդանյանը, բեռնատարն էլ հաշվառված է «Մոնոլիտիկ Բիլդինգ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տպել
Ամենաշատ