Եգիպտոսը կիրակի օրը Շարմ էլ-Շեյխ առողջարանային քաղաքում, որտեղ, մուսուլմանական սուրբ Ռամադան ամսվան ընդառաջ, ԱՄՆ-ի եւ Հորդանանի աջակցությամբ ջանքեր են գործադրվում Հորդանան գետի արեւմտյան ափում բռնության աճը մեղմելու համար՝ ընդունել է իսրայելցի եւ պաղեստինցի պաշտոնյաներին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Հինգ կողմերի հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին Հորդանանում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած գագաթաժողովից հետո։ Այն իր տեսակի մեջ առաջինն էր վերջին տարիներին, որը ամրացրեցլ էԻսրայելի եւ Պաղեստինի դեէսկալացիայի խոստումները, սակայն վիճարկվել է երկու երկրների կողմից եւ տեղում բռնությունը չեն կարողացել դադաեցնել։
«Շարմ էլ Շեյխում կայացած հանդիպումը նպատակ ունի աջակցել պաղեստինյան եւ իսրայելական կողմերի միջեւ երկխոսությանը՝ միակողմանի գործողությունները եւ էսկալացիան դադարեցնելու, բռնության առկա ցիկլը կոտրելու եւ հանգստության հասնելու նպատակով», - ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դա կարող է «օգնել՝ ստեղծելու խաղաղ գործընթացի վերսկսման համար հարմար մթնոլորտ», - հավելել է նախարարությունը:
Պաղեստինցիները ձգտում են անկախ պետություն ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում, որի մայրաքաղաքն է Արեւելյան Երուսաղեմը, այն տարածքները, որոնք Իսրայելը գրավել էր 1967 թվականի պատերազմի ժամանակ:
Երկու կողմերի միջեւ բանակցությունները դադարեցվել են 2014 թվականից, եւ պաղեստինցիներն ասում են, որ հրեական բնակավայրերի ընդլայնումը խաթարում է կենսունակ պետության կայացման հնարավորությունները: