News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին ՌԴ 102-րդ ռազմակայանի զորախմբի մասնակցության խնդրին, որը հասարակության մոտ որոշակի դժգոհություն է առաջ բերել: 

«Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ զինծառայողները: Այն երկրի, որն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում, ինչի  վառ ապացույցն է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը: Եվ Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը  կիրառելը ոչ միայն համահունչ չէ  իրականությանը, այլեւ խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ականատեսն են ՌԴ -ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացման»,- նշել է պաշտպանության փոխնախարարը:

«Պետք է նաեւ նշեմ, որ զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է. օրինակ ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտը մի քանի ամիս առաջ մասնակցել է Իտալիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին: Նման պրակտիկա կա նաեւ Ֆրանսիայում»,- ամփոփել է Դավիթ Տոնոյանը:Հիշեցնենք, որ ՀՀ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, առավոտյան բողոքի քայլերթ էր կազմակերպվել, որի մասնակիցները դեմ էին հանդես գալիս ՀՀ անկախության տարեդարձի զորահանդեսին օտար, մասնավորապես ռուսական դրոշների եւ զորքերի, ներկայությանը, հատկապես, որ 20 տարի առաջ հենց ռուսական գերիշխանությունից է անկախացել Հայաստանը: Ակցիան ոստիկանները ցրել էին եւ երկու մարդու բերման ենթարկել ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ