News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատարը կիրակի օրը հայտարարել է, որ ֆինանսների նախկին նախարար Ալի Շարիֆ ալ-Էմադիին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնավարման ընթացքում կաշառակերության եւ յուրացման համար, հաղորդում է Associated Press-ը:

Ալ-Էմադին ձերբակալվել է 2021 թվականի մայիսին, նրա գործի մասին գրեթե ոչինչ չի հաղորդվել: Կատարի պետական ​​լրատվական գործակալության հակիրճ հայտարարության մեջ դատախազները մեղադրել են ալ-Էմադիին հանցագործությունների համար եւ ասել, որ քրեական դատավարություն տեղի կունենա:

Լրատվամիջոցները չեն հստակեցրել նաեւ նախկին նախարարի գողության մեջ մեղադրվող գումարի չափը։

Ալ-Էմադին երկրում հայտնի է դարձել ներկայիս էմիրի գահ բարձրանալուց հետո: Նրա ղեկավարությամբ Կատարի Ազգային բանկը վերածվել է Մերձավոր Արեւելքի ամենամեծ վարկատուին։

Որպես Կատարի ամենահզոր պաշտոնյաներից մեկը՝ ալ-Էմադին եղել է նաեւ բանկի նախագահ, ծառայել է Կատարի ինքնիշխան հարստության հիմնադրամի տնօրենների խորհրդում եւ եղել է ավիափոխադրող Qatar Airways-ի գործադիր խորհրդի նախագահը:

Լաս Վեգասում տեղակայված Sovereign Wealth Fund ինստիտուտի տվյալներով՝ Կատարի ներդրումային մարմինը 475 միլիարդ դոլարի ակտիվներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ