News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը երկրի ռազմական շտաբի պետին հորդորել է  զսպել բողոքի ալիքը բանակում՝ կապված դատական ​​համակարգը վերակազմավորելու կառավարության վիճահարույց ծրագրի հետ, հայտնում է Associated Press-ը։

Նեթանյահուն մերժել է նախագահ Իցհակ Հերցոգի առաջարկած փոխզիջումային ծրագիրը՝ ճգնաժամը մեղմելու համար։ Նա կաբինետի իր ելույթի ժամանակ չի խոսել ընդդիմախոսների հետ համաձայնության գալու մասին՝ ասելով, որ չի համաձայնի «անարխիայի»։

«Զինվորական շտաբի պետից եւ անվտանգության ծառայությունների ղեկավարներից ակնկալում եմ ագրեսիվ պայքար մղել ծառայությունից հրաժարվելու դեմ։ Ծառայելուց հրաժարվելը տեղ չունի հանրային դիսկուրսում», - ասել է նա․ «Այն պետությունը, որն ուզում է գոյություն ունենալ, չի կարող համակերպվել նման երեւույթների հետ, մենք էլ չենք համակերպվելու»:

Բողոքի ակիաները բանակի ներսում տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ Իսրայելը հայտնվել է պաղեստինցիների հետ մեկ տարվա դիմակայության մեջ:

Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն պատասխանատվությամբ՝ պաշտպանելով բոլոր իսրայելցիների հիմնարար իրավունքները։ Նրա՝ երկրի պատմության մեջ ամենաաջեր կառավարությունը, ասում է, որ փոփոխությունները նպատակ ունեն շտկել անհավասարակշռությունը, որը դատարաններին չափազանց մեծ լիազորություններ է տվել եւ թույլ չի տվել օրենսդիրներին կատարել ընտրողների կամքը:

Նեթանյահուի խոսքերը հնչել են այն ժամանակ, երբ Իսրայելը հայտնվել է մեծ ճգնաժամի մեջ, որի հետեւանքով վերջին երկու ամիսների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ ամեն շաբաթ դուրս են եկել փողոց՝ ցույցերի: Իրավական համակարգը փոխելու երկրի վարչապետի ծրագրերի շուրջ տարաձայնությունները չեն խնայել զինված ուժերը՝ ամենավստահելի կառույցը, որտեղ պահեստազորից շատերը խոստացել են ծառայության չանցնել նման պայմաններում, երբ համարում են մոտալուտ ռեժիմի փոփոխություն են ակնկալում:

Կիրակի օրվանից էլիտար ռազմաօդային ուժերի, հատուկ ջոկատայինների եւ Մոսադի ավելի քան 700 սպաներ հայտարարել են, որ կդադարեցնեն կամավոր ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ