News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանի բոլոր ընտրատեղամասերում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, հայտնում է Tengrinews.kz-ն։

Աստանայի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ քվեարկությունն ավարտվել է Ակտոբե, Ատիրաու, Մանգիստաու, Արեւմտյան Ղազախստան եւ Կիզիլորդա շրջաններում։

Այսպիսով, աշխատանքն ավարտվել է հանրապետության բոլոր ընտրատեղամասերում, սկսվել է ձայների հաշվարկը։ Աստանայի ժամանակով 22:10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրողների նախնական մասնակցության մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 20:10-ի դրությամբ ընտրողների թիվը հասել է 6 միլիոն 509 հազար 695-ի, ընտրողների նախնական մասնակցությունը կազմել է 54,9 տոկոս։

Ղազախստանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի են ունեցել Մեջլիսի (խորհրդարանի ստորին պալատի – խմբ.) եւ մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմինների – խմբ.) ընտրություններ։

Ընտրություններին առաջադրված է եղել 7 քաղաքական կուսակցություն։

Միաժամանակ Ղազախստանի միամանդատ ընտրատարածքներում առաջադրվել է 609 թեկնածու, որոնցից 525-ն ինքնաառաջադրվել են։ Խորհրդարանի Մեջիլիսի պատգամավորների ընտրություններում կարող է քվեարկել 12 միլիոն 32 հազար 550 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ