News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան արագ տեմպերով գնում է դեպի գազային հանգույց դառնալուն։ Այս մասին կիրակի օրը՝ մարտի 19-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բալըքեսիր նահանգի Բանդիրմա շրջանում բորի կարբիդի արտադրության գործարանի բացման ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։

Նա նշել է, որ, չնայած փետրվարյան երկրաշարժերի հետեւանքների վերացման աշխատանքների հետ կապված ձգձգումներին, շուտով սեւծովյան գազը կսկսի հոսել թուրքական գազահաղորդման համակարգ։

«Մենք թույլ չենք տա, որ որեւէ խոչընդոտ, որեւէ քաղաքական հաշվարկ Թուրքիային խանգարի հասնել Հանրապետության 100-ամյակին ընդառաջ իր առջեւ դրված նպատակներին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիան պատրաստվում է դառնալ վերականգնվող էներգիա արտադրող աշխարհի 10 առաջատար երկրներից մեկը, հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ