News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Մաքս օիլ» բենզալցակայանի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1990 թ․) շրջվել է․ կա տուժած։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ե.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, տեղում ստացել առաջին բուժօգնություն, այնուհետև՝ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի հատվածից, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Տպել
Ամենաշատ