News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատմության սիրահար, բրիտանական Յորք քաղաքի 29-ամյա բնակիչ, բժշկական գիտաշխատող Լյուկ Բուդվորթն իր խոհանոցը վերանորոգելիս պատահաբար հանդիպել է «ազգային նշանակության» աշխատանքների, գրում է Metro-ն։

29-ամյա բժիշկ Բուդվորթը Յորքի իր տանը հայտնաբերել է հնագույն որմնանկարներ, որոնք թվագրվում են 1660-ական թվականներին:

Փորձագետներն այն անվանել են «հետաքրքիր վերաբացահայտում» եւ կարծում են, որ զարմանալի գտածոն հնարավորություն կտա պատկերացում կազմել Միլգեյթ փողոցի պատմության մասին, որտեղ ապրում է Բուդվորթը:

Աշխատողները որմնանկարի առաջին բեկորը գտել են նրա խոհանոցի պահարանի տակ։

Այն պատկերում է դրվագներ բանաստեղծ Ֆրենսիս Քուարլզի 1635 թվականի «Զինանշանները» գրքից:

Դրանից կարճ ժամանակ անց Լյուկը հայտնաբերել է եւս մի քանի նմուշներ առաստաղի տակ՝ ծխնելույզի երկու կողմերում։

Նա հույս ունի ֆինանսավորում ստանալ պահպանման աշխատանքների համար եւ հորդորել է քաղաքի մյուս բնակիչներին «սկսել կասկածով նայել սեփական պատերին»:

«Պատմական Անգլիա» կազմակերպությունը օգնել է նորից թաքցնել որմնանկարները՝ դրանք պահպանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ