News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային գիտությունը բախվել է տհաճ երեւույթի՝ մարդու օրգանիզմում ապրող բակտերիաները հեշտությամբ հարմարվում են ամենածայրահեղ պայմաններին։ Օրինակ՝ նրանք իրենց հիանալի են զգում Էվերեստի գագաթին, որտեղ գրեթե միշտ տիրում է սառնամանիք, հզոր արեգակնային ճառագայթում եւ ուժեղ քամիները։ Նման պայմանները պետք է սպանեն ցանկացած կյանք, սակայն ամերիկացի գիտնականներն այստեղ զարմանալի քանակությամբ ծաղկող բակտերիաներ են հայտնաբերել, գրում է Tekhkult-ը։

Գենետիկական անալիզների արդյունքում պարզվել է, որ Էվերեստի վրա հայտնաբերված ստաֆիլոկոկը եւ ստրեպտոկոկը գալիս են մարդու մարմնից։ Նրանց այստեղ մարդիկ են բերում։ Թքի, քրտինքի և հազի միջոցով միկրոբները հեռացվում են մարդու մարմնից եւ հայտնվում դրսում: Սկզբում այս բակտերիաները հարմարեցված էին մարդու տաք եւ խոնավ մարմիններում առկա կյանքին, սակայն նրանք լիովին յուրացրել են սառը եւ քամոտ լեռների լանջերին գոյությունը :

Ամենից շատ գիտնականների ուշադրությունը գրավում է ոչ թե Էվերեստի վրա միկրոբների առկայությունը, այլ այն, որ մարդիկ դրանք բերել են այնտեղ։ Սա նշանակում է ռիսկերի ավելացում՝ նոր տարածքների զարգացման ժամանակ, ինչպիսիք են կղզիները և քարանձավները Երկրի վրա կամ անհայտ տեղանքը այլ մոլորակների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ