News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Ադրբեջան տերմինը շինծու է, պատմականորեն երբեւէ  Արեւմտյան ադրբեջան տարածք չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ անդրաառնալով Ադրբեջանի նախագահի ելույթներին, որտեղ վերջինս այժմյան Հայաստանաի տարածքն անվանում է Արեւմտյան Ադրբեջան:

«Պատմականորեն Արևմտյան Ադրբեջան գոյություն չի ունեցել, սա Ալիեւի հորինած արտահայտությունն է, տերմինը, հետևաբար արևմտյան Ադրբեջան ասելիս պետք է հասկանալ այսօրվա Ադրբեջանի արևմտյան շրջանները: Հազարամյակներ հայաբնակ այս տարածքները՝ Նախիջևան, Շամխոր, Գանձակ, Գետաբեկ, Դաշկեսան, Խանլար և այլն, վերջնականապես հայաթափվեցին 1990-ական թվականներին: Այսօր առավել ևս այժմեական է տեղահանված  հայերի սերունդների վերադարձի իրավունքի պահանջը: Այստեղ պետք է տարանջատենք բուն Արցախի տարածքներից տեղահանված հայերի խնդիրը՝ այսինքն Հադրութից, Շուշիից եւ այլ օկուպացված  տարածքներից տեղահանվածները իրավունք ունեն վերադառնալ, նաեւ նման իրավունք ունեն Նախիջեւանից տեղահանված հայերը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հայերը պետք  է վերադսարձի իրավունք ունենան ներկայիս արեւելյան Ադրբեջանի տարածք, որը պատմականորեն հայկական Աղվանք նահանգն է, որտեղ հայերը ապրում էին մինչեւ 1990-ական թվականները, այսինքն՝ Իսմայիլի, Բաքվի, Սումգայիթի հայերը եւս վերադարձի իրավունք ունեն:

«Ադրբեջանի նախագահը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին, սակայն հայերը վերադարձի իրավունք  ունեն այսօրվա Ադրբեջանի տարածք, որտեղ ապրել են  նախկինում: Երկու վերադարձի իրավունք ունեն հայերը՝ Արցախի տարածք, որտեղ ինքնորոշվելու իրավունք ունեն եւ նաեւ կա ընդհանուր հայության վերադարձի իրավունք՝ Բաքու, Նախիջեւան, Դաշքեսան եւ այլն: Պետք չէ ենթարկվել Ալիեւի ասածներին, եւ արեւմտյան Ադրբեջան ասելով մենք հասկանում  ենք ներկայիս Ադրբեջանի արեւմտյան շրջանները»,- հավելեց նա:

Քորթոշյանը նշեց, որ Ալիեւը իր այս նոր հռետորաբանությամբ փորձում է արդարացնել իր առավելապաշտալան նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ:

 Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ ներկայիս Հայաստանի տարածքը արեւմտյան Ադրբեջան է եւ իրենք վերադառնալու են այդ տարածքներ:

 

Տպել
Ամենաշատ