News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել Մեջլիսի պատգամավորների ընտրությունների երրորդ exit poll-ի արդյունքները։ Տվյալները հրապարակել է «Ժողովրդավարության ինստիտուտ» հետազոտությունների ասոցիացիան, հաղորդում է Tengrinews.kz-ը։

Ըստ exit poll-ի՝ քվեարկության արդյունքներն այսպիսին են՝

«Ամանաթ» կուսակցություն՝ 53,33 տոկոս

Ժողովրդադեմոկրատական հայրենասիրական «Աուիլ»կուսակցություն՝ 11,26 տոկոս

Respublica կուսակցություն՝ 8,33 տոկոս

Ղազախստանի ժողովրդական կուսակցություն՝ 6,93 տոկոս

Կանաչների «Բայտակ» կուսակցություն՝ 2,51 տոկոս

Ղազախստանի դեմոկրատական «Ակ Ժոլ» կուսակցություն՝ 8,87 տոկոս

Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 5,12 տոկոս

Բոլորին դեմ՝ 3,65 տոկոս։

Հիշեցնենք, որ Ղազախստանում ավարտվել է քվեարկությունը բոլոր ընտրատեղամասերում։

Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր Մեջլիսի եւ մասլիխաթների պատգամավորների ընտրություններին քաղաքացիների մասնակցության նախնական տվյալները։ Ընտրողների թիվը հասել է 6 521 860-ի, նախնական մասնակցությունը կազմել է 54,19 տոկոս։ Ընտրելու իրավունք են ունեցել 12 035 578 ղազախստանցիներ, որոնց գրեթե կեսը քվեարկության չի եկել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ