News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տուլայի մարզի Օդոեւսկի շրջանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել, որի վրա ոչ մի նշան չի եղել։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային անվտանգության կոմիտեն, փոխանցում է РБК-ն։

«Մարտի 19-ին Պետրովսկոյե եւ Մալովել բնակավայրերի միջեւ ընկած Օդոեւսկի շրջանում բնակելի շենքերից հեռու գտնվող դաշտում հայտնաբերվել է ընկած անօդաչու թռչող սարք՝ առանց նույնականացման նշանների եւ գերատեսչական պատկանելության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները, բնակչությանը եւ ենթակառուցվածքներին վտանգ չի սպառնում, հավելել են կոմիտեից։

Օդոեւսկի շրջանը գտնվում է Տուլայի մարզի արեւմուտքում, իսկ վարչական կենտրոնը Օդոեւ քաղաքատիպ ավանն է՝ Տուլայից 60 կմ հարավ-արեւմուտք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ