News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Հասարակական-քաղաքական գործիչ, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպում-զրույց է ունեցել արցախահայության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման իրավիճակում մարտահրավերների դիմակայման, Արցախի ապագայի, այն հայկական պահելու և հանուն այդ նպատակի պայքարելու կարևորության մասին:

Ռուբեն վարդանյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել հուսահատությունն ու ապատիան թոթափելը, նպատակի ու գաղափարախոսության սահմանումը, դրանց շուրջ համախմբումն ու ամենօրյա պայքարը հանուն ազատ, անկախ և հայկական Արցախի, որտեղ հայության հետագա սերունդները կարող են արժանապատիվ կյանք ունենալ: «Առանց գաղափարի, արժեքների, մեր ներքին միասնության զգացողության կարևորության՝ մենք չենք կարող հաղթահարել այդ դժվարությունները»,- ասել է նա:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 35 տարի առաջ շարժումն սկսած և զոհողությունների գնով հաջողությունների հասած մեր ժողովուրդն ունի այդ ներուժը. «Այն ժամանակ կար ոգևորություն, այն ժամանակ ղեկավարները նաև առաջնորդներ էին, որոնք չվախեցան և իրենց վրա վերցրին այդ մեծ պատասխանատվությունն ու գնացին առաջ։ Նրանք առաջին հերթին երիտասարդներն էին։ Ինձ անհանգստացնում է, որ այսօր հիասթափությունը բերել է նրան, որ մենք ոչ մեկին չենք վստահում»։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի և որոշում կայացնի:

«Սեպտեմբերի 2-ին ես եկել եմ այստեղ որպես զինվոր, որովհետև համարում եմ, որ այստեղ մենք ունենք նույնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեինք մոտ 100 տարի առաջ՝ Սարդարապատում: Բոլորս պետք է պատրաստ լինենք պայքարի և թույլ չտալու Արցախի կորուստը: Եվ ինձ համար արդեն կարևոր չէ՝ կունենամ ես պաշտոն, թե՝ ոչ, անգամ եթե միայնակ մնամ, միայնակ եմ պայքարելու այդ նպատակի համար: Բայց ես վստահ եմ, որ միայնակ չեմ, որ շատ են այն մարդիկ, որոնք ինձ նման են մտածում: Երբ այդ որոշումը կայացնում ես, այն մեծ ուժ է տալիս: Մեզնից յուրաքանչյուրն իր ներսում պետք է առերեսվի այդ որոշմանը: Դա դժվար որոշում է, հետդարձի հնարավորություն չի թողնում, և այդ որոշումից հետո միակ ճանապարհն առաջ գնալն է: Այդ ճանապարհին կարող են զոհողություններ լինել, բայց դա ավելի լավ է, քան կորցնել արժանապատվությունդ կամ հայրենիքդ»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ ընտրել է պայքարի ուղին, ինչն անձամբ իր համար նշանակում է ամեն օր գործով, կապերով, հնարավորություններով, կարողություններով պայքարել Արցախի անկախության, մարդկանց միասնականության համար:

Խոսելով նպատակին հասնելու քայլերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել վերադարձը իրական արժեքներին և վտանգավոր միֆերից ձերբազատումը. «Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու: Հնարավոր է՝ մեր երեխաները ևս 35 տարի շարունակեն մեր պայքարը: Մենք պետք է պատրաստ լինենք ձերբազատվել միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք: Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ: Դա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մեզ մոտ ընդունված էր կարծել, թե ռուսները, ամերիկացիները կամ ֆրանսիացիները թույլ չեն տա, որ պատերազմ լինի: Այդ սխալ միֆերը խանգարում են»:

Նա նշել է, որ հանրությունը պետք է պատրաստ լինի պատասխանելու այն հարցերին, թե ինչպիսի պետություն, ինչպիսի հասարակություն ենք կառուցում, ովքեր են այն առաջնորդները, որոնք ի վիճակի են ապահովել այն բանաձևը, որտեղ առաջնորդվում են ոչ թե փողով և պաշտոնով, այլ արժեքներով և ազնվությամբ: «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն: Ամեն ինչ հաղթահարելի է միասնությամբ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«10 տարի ջութակ եմ նվագել, ցանկությունս Երեւանի կոնսերվատորիայում սովորելն էր». արցախցի դիմորդները խնդրի առաջ են կանգնել
Հույս ունեինք, որ ամեն ինչ սահուն կընթանա, սովորականի նման, ինչպես նախորդ տարիներին, մենք էլ այս տարի...
Արցախն Ադրբեջանի ենթակայությունում դնելն էթնիկ զտման վտանգ է հայկական տարածքի համար․ Վոքիեն՝ Արցախի ԱԳ նախարարին
ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից...
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ…
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում...
ԱՄՆ սենատորների նոր բանաձևը. այն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի…
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է...
Ամենաշատ