News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սեյսմակայունության վկայականներ կտրվեն հյուրանոցներին ՝ երկրի հարավ-արեւելքում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք մոտ 50 հազար մարդու կյանք խլեցին, երկուշաբթի գրել է Hürriyet թերթը։

Ինչպես նշել է պարբերականը, Թուրքական զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի (TÜRSAB) նախագահ  Ֆիրուզ Բագլըքայան հայտարարել է, որ մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը պետք է սեյսմակայունության վկայականներ տա հյուրանոցներին եւ սննդի ու ըմպելքների հատվածում աշխատող ձեռնարկություններին։

«Եթե մինչ այդ մեր զրուցակիցներն արտասահմանում հարցնում էին, թե «կան արդյոք նոր ուղղություններ», ապա այժմ նրանք հարցնում են երկրաշարժի մասին։ Տուրօպերատորները, հավանաբար, հաշվետվություններ կպահանջեն այն մասին, թե արդյոք հյուրանոցները սեյսմակայուն են։ Հյուրանոցները պետք է արտոնագիր ունենան, որպեսզի մենք կարողանանք վստահություն ներշնչել»,- նշել է ասոցիացիայի ղեկավարը։

Բագլըքայան կարծում է, որ տուրիստների հետաքրքրվածությունը Թուրքիայով կնվազի մարտին։ «Ստամբուլի օդանավակայանն այս շրջանում լեփլեցուն կլիներ, այժմ այն դատարկ է։ Ես կարծում եմ, որ մարտին տուրիստների թվի զգալի կրճատում կլինի։ Ոչ ոք չի հրաժարվի իր հաստատության եւ ռեստորանների ստուգումից, մենք բարոյապես պատրաստ ենք դրան։ Անգամ եթե դա նախարարությունն էլ չլինի, ստուգումները կարելի է կատարել շրջանային վարչությունների եւ նահանգապետարանների հիման վրա»,- պարբերականը մեջբերել է նրա խոսքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ