News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ հանգստյան օրերին Եվրամիություն մտնելու համար երկրի սահմանին բեռնատարների հերթն ավելացել է մեկ քառորդով։ Այս մասին տեղեկացրել է Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությունը Թելեգրամ-ալիքում։

Նշվել է, որ մեծ բեռնատարների ձեւակերպման ուշացումներ են եղել Լիտվայի Մյադինինկա (բելառուսական կողմից՝ Կամեննի լոգ), Լավորիշկես (Կոտլովկա), Շալչինինկայ (Բենյակոնի), Ռայգարդաս (Պրիվալկա), ինչպես նաեւ լեհական Կուկուրիկի (Կոզլովիչի) անցակետերում։

Սահմանապահ ծառայության տվյալներով՝ Լիտվան իր տարածք է թողել մեծ բեռնատարների ընդունված չափի ընդամենը 34 տոկոսը, Լեհաստանը՝ 55 տոկոսը։

ԵՄ-ում ամենածանրաբեռնված երթուղին ոչ բեռնատար ավտոմեքենաների համար անցնում է լեհական Տերեսպոլ անցակետով (բելառուսական կողմից՝ Բրեստ)։ Երկու օրվա ընթացքում բաց է թողնվել ընդամենը մեքենաների 25 տոկոսը, ավելացրել են բելառուսական գերատեսչությունում։

Տեղեկացվել է նաեւ, որ մարտի 20-ի առավոտյան բելառուսական կողմից ԵՄ մտնելու հերթի մեջ են 900 բեռնատար եւ 100 մարդատար ավտոմեքենաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ