News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին, ժամը 00.12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Պուշկինի փողոցի սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները նշված վայրում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի:

Ժամը 02.35-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել երեք երիտասարդի:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պարեկները ժամը 02.20-ին Պուշկինի փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք երիտասարդի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մարտի 19-ի ժամը 00.10-ին և ժամը 02.00-ին Պուշկինի փողոցի սուպերմարկետի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բերման ենթարկվածները շշերով խփել են հիվանդանոց տեղափոխված երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ