News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները մեկ շաբաթ անց կրկին ՍԱՏՄ շենքի առաջ բողոքում են որոշակի ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրման արգելքի դեմ։ Նրանք հանդիպում են պահանջում ՍԱՏՄ այն պաշտոնյայի հետ, որն իրենց հարցերին իրավասու կլինի պատասխանել։

Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները մարտի 13–ին էլ էին  բողոքի ակցիա արել շենքի դիմաց, դիմում ներկայացրել ՍԱՏՄ, որի պատասխանը դուր չէ եկել նրանց։

«Խնդրին բացասական պատասխան է տրվել, ավելին՝ որեւէ կոմպրոմիսային տարբերակ չի առաջարկվել ՍԱՏՄ–ի կողմից, պատասխանը անհեթեթ է։ ՍԱՏՄ–ն փորձում է ապացուցել, որ իրավաբանական անձը կարող է գործունեություն իրականացնել միայն մեկ երկրում, մինչդեռ փաստական հանգամանքները լրիվ այլ են։ Ընկերությունները շատ ժամանակ մի երկրում գրանցված են, շատ երկրներում արտադրություն են կազմակերպում։  Հետեւաբար այդ պատասխանն իրականությանը չի համապատասխանում։ ՍԱՏՄ–ին մի շարք առաջարկություններ են եղել, որեւէ  մեկի շուրջ դրական լուծում չի եղել»,–լրագրողների հետ զրույցում ասաց պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների իրավաբան Միքայել Ավետիսյանը։

Նա տեղեկացրեց, որ մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 28–ը արգելք չի եղել թունաքիմիկատներ ներկրելու համար։ «Որեւէ նորմատիվ իրավական ակտի չի փոփոխվել, բայց դրանից հետո սկսվել են սահմանափակումները։ Դրա  բացատրությունը հիմա կարող է հետեւյալը լինել, որ մինչեւ նոյեմբերի 28–ն է անօրինական ներկրվել, կամ դրանից հետո, ընդ որում՝ պետական մարմնի թույլտվությամբ։ Իրենք հիմա պետք է ասեն՝ գործե՞լ են անօրինական, թե՝ ոչ»։

Ավետիսյանն ասաց՝ եթե պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին որեւէ մեկը չընդունի ՍԱՏՄ–ում, եւ հարցը չլուծվի, իրենք ստիպված գնալու են Կառավարություն։

ՍԱՏՄ–ի ընդունարանում նրանց տեղեկացրին, որ ՍԱՏՄ–ի ղեկավար Արմեն Հայրապետյանը խորհրդակցության է, նա աշխատավայրում չէ, իսկ տեղեկալներ էլ չունի։

Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները շարունակում են մնալ ՍԱՏՄ շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ՍԱՏՄ–ից պարզաբանել էին, որ ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրումը Հայաստան չի թույլտրվում, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկի (հրապարակված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am) տվյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 9-ին, կազմել է…
Քննարկվել է Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ՝ շահագրգիռ…
ՀՀ իշխանությունները ցանկանում են դանդաղեցնել ծխախոտի եւ թունդ ալկոհոլային խմիչքների ակցիզի աճը
Ընդ որում, ենթաակցիզային այլ ապրանքների համար այն կսկսի ավելի արագ աճել․․․
Հայաստանում մեկ տարում 183 կազմակերպություն է սնանկացել․ ֆինանսական առողջացման ցուցանիշները հուսադրող չեն 
Հաշվի առնելով սնանկության ոլորտում առկա խնդիրները՝ այդ թվում սնանկության գործերով կառավարիչների․․․
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան
Նրա խոսքով ՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ տնտեսական աճ է գրանցել․․․
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր
Այս հարցով, նրա կարծիքով, պետք է զբաղվեն էկոնոմիկայի նախարարությունը եւ մյուս պատասխանատու․․․
Ամենաշատ