News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու որևէ խոչընդոտ չուներ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը՝ անդրադառնալով գույքի իրական ձեռք բերողին թաքցնելու պնդումներին։

«Գլխավոր դատախազը ներկայացնում է՝ իր համար հանցավոր մեխանիզմը հասկանալի է, այն է, որ Խաչատուրովի անունով չի գրանցվել, խեղաթյուրվել է իրական գնորդը, բայց գնորդի իրական կամ ոչ իրական լինելը իրավաբանական նշանակություն չունի այստեղ։ Դա ուղղակի ասված խոսք է՝ հանրության ընկալման տիրույթում որոշակի մանիպուլյացիա անելու տեսակյունից, այսինքն՝  տպավորություն է ստեղծվում, թե  գաղտնի գործարք է տեղի ունեցել, մարդու անունը փոխել են, ուրիշ մարդ է հանդես եկել, մինչդեռ Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու որևէ խոչընդոտ չուներ։ Առկա են դեպքեր, երբ ՊՆ ներկայացուցիչները վաճառված գույքերից ձեռք են բերել»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Ասուլիսին ներկա պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ փաստերը չեն համապատասխանում նրան, ինչ հրամցնում են հասարակությանը։

Նա նշեց, որ  բացարձակ սուտ է նաև զորամասի դիմաց 18 միլիոն դրամ ստանալու հանգամանքը․ «Բացարձակ սուտ տեղեկություն է։ Ով կասի, որ այդ գույքը գրավադրելու արդյունքում 18 միլիոն դրամ գումար է ստացվել՝ կամ չի տիրապետում փաստերին, կամ դիտավորյալ սուտ տեղեկություն է հրամցնում հանրությանը,  կամ քողարկված այլ նպատակ կա։

18 միլիոն ընդհանրապես գոյություն չունի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շատ քաջ տիրապետում է այդ փաստական տվյալներին, որ 18 միլիոն գոյություն չունի։

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար նշանակվելուց հետո Խաչատուրովը Վանաձորում բնակվելու անհրաժեշտությամբ 24 հազար դոլարանոց բնակարան ձեռք բերելու համար դիմել է  բանկին վարկ ստանալու համար։ Վանաձորում 24 հազար դոլարով գույք ձեռք բերելու համար գրավադրել է իր սեփական ձեռքբերելիք բնակարանը։ Բանկը տրամադրել է 18 միլիոն դրամի վարկային գիծ, որից օգտագործվել է ընդամենը 24 հազար դոլարը՝ 12 միլիոն 852 հազար դրամը, որն անմիջապես փոխանցվել է վաճառողին որպես բնակարանի ձեռքբերման արժեք։ Այս փաստերը վարույթ իրականացնող մարմինը, Աննա Վարդապետյանը փետրվարի 7-ին իրենց տրամադրության տակ ունեցել են։ Պատգամավորների հարցերին պատասխանելուց հերիք չէ անամոթաբար նշում է՝ 18 միլիոնի չափով է եղել վարկը, որը որ զորամասը վեր են ածել գումարի, մի հատ էլ  ասում է՝ այդ ուղղությամբ քննությունը չենք արել, չենք պարզել՝ ուր է գնացել։ Պայմանագրում հստակ երևում է»։

Հ. Ենոքյանը շարունակեց. «Ձեռքբերվելիք բնակարանի գրավով  գումար է վերցվել, բնակարանը ձեռք է բերվել։ Դրանից հետո  բանկն արդեն կնքված պայմանագրի համար լրացուցիչ գրավ է պահանջել։ Որպես ազատ անշարժ գույք, որպես լրացուցիչ գրավ, դրվել է այդ հողամասի տարածքը, որը ձեռք է բերվել Էդգար Արշակյանի կողմից, ով Խաչատուրովի շատ մտերիմ ընկերն է, բարեկամն է։

Կարևորագույն հանգամանքն այն է, որ այս զորամաս համարվող անշարժ գույքի գրավով գումար ձեռք չի բերվել, ընդամենը դրվել է որպես լրացուցիչ գրավ։

Փողերի լվացման հիմնական հատկանիշը հենց  գույքի իրական էությունը խեղաթյուրել է։ Այստեղ նույնիսկ նպատակային նշանակությունը մինչև հիմա չի փոփոխվել, նույն սեփականատիրոջ անունով է»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ