News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին նոր քաղաքապետ ընտրելու որոշում չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Հավանաբար նոր քաղաքապետ չենք ընտրի, քանի որ ընտրություններին ամիսներ են մնացել։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, իսկ արտահերթ ընտրությունների մասին այս պահի դրությամբ որոշում չունենք»,- նշեց Գալջյանը։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ