News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի եւ ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կասկած չունենք, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը  բոլոր որոշումների իրականացման բանալին է՝ ի շահ  տնտեսական, ռազմաքաղաքական, միջազգային, իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման: Մենք պատրաստ կլինենք, ինչպես գրված է եռակողմ հայտարարություններում, ամեն կերպ աջակցություն ցուցաբերել՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցում»,- ասել է նախարարը։

Նշելով, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները, Լավրորվը հայտնել է, որ վերջերս իր գործընկերոջ հետ հանդիպել է Դելիում։

«Խոսեցինք ընթացքում, բայց բավականին կոնկրետ եւ  պայմանավորվեցինք շարունակել զրույցը հաջորդ լայնամասշտաբ հանդիպմանը»,- ասել է Լավրովը։ Նախարարը հայտարարել է երկրների ղեկավարների միջեւ շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսության մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում։

Մայիսին Մոսկվայում տեղի կունենա Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է։ Անցած տարին Հայաստանի տնտեսության մեջ ռեկորդային էր։ Առեւտուրը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 5 միլիարդ դոլարի:

«Առայժմ դոլարով, բայց դա ժամանակավոր է»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով, «այդ ամենն օգնել է ձեր երկրին ՀՆԱ-ի ռեկորդային աճ ապահովել։ Գործարար ակտիվության աճ։ Մեր ընկերությունները առաջատար են նաեւ ՀՀ բյուջեին հատկացրած պահումներով՝ աշխատատեղերի ստեղծման հետ կապված։ Փոխվարչապետների մակարդակով միջկառավարական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է»,- թվարկել է Լավրովը։

Եվ իհարկե, հավելել է նախարարը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է միասնական գիտակրթական, լեզվական տարածքի ամրապնդմամբ եւ պատրաստ է համատեղ աշխատել՝ տարածաշրջանների միջեւ մարդասիրական կապեր ստեղծելու եւ խթանելու համար։ Կարեւոր թեմաներից է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում համագործակցությունը, բազմակողմ հարթակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ