News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն այսուհետ եւս պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ՌԴ-ի հետ փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ-ի ղեկավար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով տարածաշրջանի իրավիճակի մասին՝ նախարարը նշել է, որ, ցավոք, իրավիճակը թեժանում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ, ընդ որում՝ բարձր մակարդակով։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ շարունակվող ռազմական սադրանքներով, Լաչինի միջանցքի շրջափակմամբ, խախտելով երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ էներգառեսուրսների նպատակաուղղված խափանումներով Ադրբեջանը կասկած չի թողնում իր իսկական մոտիվբերի հարցում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների իրականացում։

Նախարարն ընդգծել է պայմանավորվածությունների կատարման եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության եւ ՄՔԴ-ի փետրվարի 22-ի որոշման իրականացման շրջանակում պարտավորություններին համապատասխան։ «Ցավոք, գործնականում նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում, հայ գերիների անօրինական պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման եւ այն տարածք հայերի վերադարձի խոչընդոտում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին, Ադրբեջանը շարունակվող սադրանքներով վիժեցնում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը։ Այս առնչությամբ նախարարն ընդգծել է Հայաստանի դաշնակիցների եւ գործընկերների ակտիվ քայլերի անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները եւ դադարեցնի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ