News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հնարավորությունը չի տեսնում։

«Մեծ, շատ մեծ ճանապարհ պետք է անցնի, որ այդպիսի բան հնարավոր լինի։ Անկեղծ ասած՝ ես այսօր ես նման բան հնարավորություն չեմ տեսնում»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների հայտարարությանը, որում նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում էին կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ալեն Սիմոնյանն ասաց, թե իրենք որեւէ իրավունք կասկածի տակ չեն դնում, այլ խոսում են իրավունքների իրականացման հնարավորության մասին։

«30 տարի մենք գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է ու տեսել ենք՝ ինչ արդյունք ենք ունեցել։ Հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն իրենք զբաղվել իրենց իրավունքներով։ Կտեսնենք, թե Լեռնային Ղարաբաղի  իշխանության արտաքին քաղաքական վեկտորը ինչ փոփոխություններ կապրի, եւ ուր կտանի էդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք»,– ասաց նա։

Հայաստանի ԱԺ նախագահն ուրախ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցություններում բարձրացրել է Արցախի դերը։

Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունները տեխնիկական հարցեր են քննարկում՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Ի՞նչ գիտեք։ Հայաստանը որեւէ պահանջ չի ունեցել եւ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունները փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել, եւ ես չեմ կարծում, թե պետք է մտնել այդ խոսակցության արանքը եւ փորձեմ մոդերատորի դեր խաղալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ