News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը եւ Եվրամիությունը Բրյուսելում ավարտել են ազատ առեւտրի համակողմանի համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը, որն ուղղված է երկու կողմերի միջեւ տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը:

«Բրյուսելում տեղի է ունեցել Հնդկաստան-ԵՄ ազատ առեւտրի բանակցությունների 4-րդ փուլը»,- Twitter-ում գրել է Հնդկաստանի առեւտրի նախարարության քարտուղար Նիդհի Մանի Տրիպատին:

Նա նշել է, որ բանակցությունների շրջանակում հանդիպում է ունեցել ԵՄ միջազգային առեւտրի դեպարտամենտի ղեկավար Սաբինա Վեյանդի հետ։

Այս համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հունիսի 12-16-ը։

Հնդկաստանը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսել է 2007 թվականին, սակայն դրանք փակուղի են մտել 2013 թվականին, քանի որ երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հիմնական հարցերի շուրջ, ներառյալ մտավոր սեփականության իրավունքները, մեքենաների եւ սպիրտային խմիչքների տուրքերը եւ մարդկանց տեղաշարժը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են 2021 թվականի մայիսին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ