News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունում պաշտպանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու Միջազգային քրեական դատարանի որոշումը, նշվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայության հայտարարությունում։

«ԵՄ-ն դիտարկում է ՄՔԴ-ի որոշումը՝ որպես ռուս ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի սկիզբ... ԵՄ-ն նաեւ աջակցություն է հայտնել Ուկրաինայում Միջազգային քրեական դատարանի դատախազի հետաքննություններին եւ մասնակից պետություններին համակողմանի համագործակցության կոչ է արել»,- նշվել է հրապարակման մեջ։

Մինչ այդ Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը Ռուսաստանի նախագահին եւ երեխայի իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել։ Նրանց կասկածում են Ուկրաինայից երեխաների անօրինական դուրսբերման մեջ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ որոշումն անվանել է արդարացված, չնայած Նահանգները չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը, ինչպես եւ Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ