News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի 4–րդ դասարանի դասղեկ Սինամ Հովսեփյանը մեղադրվում է անչափահաս երկու աշակերտներին հարվածելու համար. գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Սինամ Հովսեփյանը մեկից ավելի անգամ հարվածներ է հասցրել իրենից կախվածության մեջ գտնվող նույն դպրոցի 4-րդ դասարանի անչափահաս աշակերտներ Նարեկ Գրիգորյանի դեմքին եւ Սարգիս Աբրահամյանի դեմքին, ինչի հետեւանքով վերջիններիս պատճառվել է ֆիզիկական ցավ։

«Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 8–ին։ Դեկտեմբերի 9–ին դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 195–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ եւ 7–րդ կետերի հատկանիշներով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դեկտեմբերի 10–ին, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի 4–րդ դասարանի դասղեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 195–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ եւ 7–րդ կետերի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը, ինչպես նաեւ պաշտոնավարման կասեցումը։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկվել է դատարան»,– հայտնեց Գոռ Աբրահամյանը։

Դեպքի առնչությամբ Կրթության, գիտության, մշակությի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին ասացին.

«Դեպքի վերաբերյալ գնահատականը կտրվի համապատասխան  իրավական ընթացակարգերի արդյունքում, իսկ ընդհանրապես բռնությունը չի կարող տեղ ունենալ ուսումնական գործընթացում»։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ