News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ աշխարհը բավականաչափ բան չի արել հաջորդ համավարակին պատրաստվելու համար։ Այդ մասին նա գրել է The New York Times-ի հոդվածում։

Գեյթսի կարծիքով՝ հաջորդ համավարակին պատրաստվելու համար պետք է ունենալ լավ ֆինանսավորված համակարգ, որը պատրաստ է գործել ցանկացած պահի, երբ վտանգ է առաջանում։ Աշխարհը ներկայումս կրկնում է նույն սխալները, ինչ կորոնավիրուսային համավարակից առաջ։

Գեյթսն ասել է, որ հետևում է Արտակարգ իրավիճակների կորպուսին, որը ստեղծում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ նրա գործընկերները: Կորպուսի խնդիրները կներառեն հիվանդությունների բռնկման դեպքում գործողություններ իրականացնելու վարժանքներ, բռնկման դեպքում վիրուսի արագ տարածման դեմ ուղղված միջոցառումների ձեռնարկում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ